Սիրիացի քրդերը ՌԴ դրոշներ են տեղադրել Թուրքիայի հետ սահմանին![]() 12 մայիսի 2017 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը Սիրիայի և ՌԴ դրոշներ են բարձրացրել Հալեպի գավառի Աֆրին շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանի անմիջական հարևանությամբ: Ըստ սահմանամերձ թուրքական Ակչաբաղլար և Դեմիրիշիկ գյուղերի բնակիչների տեղեկությունների, ՌԴ դրոշները տեղակայվել են սահմանի ամբողջ պարագծով՝ շրջանի տարբեր վայրերում: Տեղական աղբյուրները հայտնում են, որ քրդերը բարձրացնելով ՌԴ դրոշները, նպատակ ունեն ապահովելու իրենց կողմից վերահսկվող շրջանների անվտանգությունը: Նրանք ուզում են կանխել հնարավոր հարվածները Սիրիայի զինյալ ընդդիմության և զինված ուժերի կողմից, գրում է ՌԻԱ Նովոստին: Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական կողմն ու քրդական ջոկատները համատեղ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |