Կալիֆորնիայի պետբյուջեից միջոցներ կհատկացնեն Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար![]() 12 մայիսի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայից ընտրված ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն հայտարարել է, որ նահանգապետ Ջերի Բրաունը վերանայել է Կալիֆորնիայի պետական բյուջեն և $1 մլն է հատկացրել Pasadena Playhouse թատրոնի և Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի համար: «Մինչ մյուսները հանձնվել էին, ես աշխատում էի գովեստի արժանի այդ երկու նախագծերի համար միջոցներ հատկացնելու համար: Ես շատ ուրախ եմ և երախտապարտ, որ նահանգապետը պատասխանել է իմ խնդրանքներին ու վերականգնել է Կալիֆորնիայի 25-րդ Պետական սենատական շրջանում այդ երկու ականավոր նախագծի ֆինանսավորումը»,-ասել է Պորտանտինոն, գրում է Asbarez-ը: Հայկական թանգարանի գլխավոր նպատակն է ներկայացնել ամերիկահայերի փորձն ու ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանությունը: Թանգարանի շենքում կգործեն ցուցասրահներ, ուսումնական կենտրոններ, փոքր թատրոն և լսարաններ: Թանգարանը, որի մակերեսը կկազմի 1,7 հա, շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |