Լոնդոնում գողացել են Հարի Փոթերի մասին Ռոուլինգի նոր ձեռագիրը![]() 12 մայիսի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում գողացել են Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերի» նոր ձեռագիրը: Ձեռագրի տեքստը բաղկացած է 800 բառից: Ռոուլինգը շարադրել է այն փոստային բացիկի երկու կողմում: Ինչպես պարզաբանել է ինքը գրողը, ձեռագիրն ավարտվում է հետևյալ արտահայտությամբ. «Փրիկվելից, որի վրա ես չեմ աշխատում, բայց զվարճալի էր», հայտնում է dni.ru-ն Reuters-ի վրա հղումով: Բացիկի վրա գրված «փրիկվելում» իրադարձությունները զարգանում են հայտնի հրաշագործ Հարիի Փոթերի ծնվելուց 3 տարի առաջ: Բացիկը անհետացել էր, երբ Ռոուլինգին կողոպտել էին Բիրմինհեմում: Ոստիկանությունը ենթադրել է, որ ոճրագործները նման մի բան էին փնտրում: Իրավապահները պաշտոնապես զգուշացրել են երկրպագուներին, որ գողերը շուտով կարող են փորձել արժեքավոր ձեռագիրը վաճառքի հանել: «Խնդրում ենք բոլորին, ով վաճառքում կտեսնի այն, անպայման կապ հաստատել ոստիկանության հետ»,-հայտարարել են նրանք: Ավելի վաղ Ռոուլինգը բազմիցս էր ասել, որ մտադիր չէ այլևս աշխատել Հարրի Փոթերի աշխարհի մասին գրքերի վրա: «Այդ պատմությունն ավարտին է հասել»,-ասում էր գրողը: Սակայն 2016-ին Լոնդոնի Palace թատրոնում տեղի ունեցավ «Հարրի Փոթերն ու անիծված մանուկը» պիեսի բեմադրությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |