Մերի Փափազյանը նշանակվել է Կալիֆորնիայի Սան Խոսեի համալսարանի ռեկտոր

Մերի Փափազյանը նշանակվել է Կալիֆորնիայի Սան Խոսեի համալսարանի ռեկտոր

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի խոշորագույն Սան Խոսեի համալսարանի ռեկտոր է նշանակվել հայազգի Մերի Փափազյանը։ Նա առաջին հայուհին է Կալիֆորնիայի նահանգի համալսարանի ռեկտորի պաշտոնում և պատմության մեջ երրորդ կինը, որը ղեկավարել է ուսումնական այս հաստատությունը։

Մերի Փափազյանն իր ելույթում խոսել է այն մասին, թե իր ծնողներն ինչպես են իրենց երեխաներին փոխանցել կրթության ձգտումը: Նա անդրադարձել է նաև հայկական արմատներին՝ խոսելով Ցեղասպանության պատմությունից, որի մասին նրան պատմել են իր տատն ու պապը, հայտնում է Massis Post-ը:

Պաշտոնը ստանձնելու արարողությանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի ներկայացուցիչ, վանահայր Տաթև Հարությունյանը: Նա փոխանցել է արևմտյան թեմի առաջնորդ, Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի շնորհավորանքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---