ՀՀԿ-ն կոչ է անում ԵԼՔ-ին «գնալ ընտրություններին մաքուր ձեռքերով և խղճով»![]() 12 մայիսի 2017 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ նախընտրական շտաբը մեկնաբանել է ԵԼՔ դաշինքի տարածած, դաշինքի անդամների խոսքերով, Արաբկիրում ՀՀԿ գրասենյակների մերձակա աղբից գտած փաստաթղթերի հրապարակումը: Հերքելով կուսակցության հետ փաստաթղթերի որևէ առնչությունը, ՀՀԿ շտաբը հայտարարում է, որ «գնահատում է ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը»: «Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ: Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը: Ներկայացված նյութերի իրական ծագումը և միջադեպի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու դեպքում շնորհակալ կլինենք իրավապահ մարմիններին: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքական մրցակիցներին զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով և մաքուր խղճով», - նշվում է հայտարարությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |