Հայկական գինիները մեդալներ են ստացել Ճապոնիայի գինու մրցույթում

Հայկական գինիները մեդալներ են ստացել Ճապոնիայի գինու մրցույթում

PanARMENIAN.Net - Հայկական «ԱրմԱս» գինիները մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալների են արժանացել Ճապոնիայի գինու ազգային մրցույթում:

Իսկ «Կուր» գինին արժանացել է արծաթե մեդալի նույն մրցույթի` Էքսպերտների և գինու սիրահարների կատեգորիայում:

Ավելի վաղ, Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթում բարձր մրցանակների են արժանացել Երևանի կոնյակի գործարանը և ԱՐԱՐԱՏ կոնյակները:

Միջազգային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման Անի կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ Երևանի կոնյակի գործարանը մրցույթի հանձանժողովի որոշմամբ արժանացել է «տարվա գործարան» հատուկ միջազգային մրցանակին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---