National Geographic-ի լրագրողին և թարգմանչին կարտաքսեն Թուրքիայից![]() 12 մայիսի 2017 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում բերման է ենթարկվել National Geographic-ի ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեպարդիոնը: Դեպարդիոնը ֆոտոռեպորտաժ էր պատրաստում Բաթմանի Հասանքեյֆ հինավուրց քարանձավային քաղաքի վերաբերյալ, որը ներկայումս ոչնչացման վտանգի տակ է: Բերման է ենթարկվել նաև նաև լրագրողի թարգմանիչը: Նրանք մեղադրվում են սոցմեդիայում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու մեջ, թուրքական Mynet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Հարցաքնությունից հետո Դեպարդիոնի գործը փոխանցել են դատարան, որն էլ արտաքսելու մասին որոշում է կայացրել: Ավելի վաղ նույն մեղադրանքով Թուրքիայից արտաքսվեց իտալացի լրագրող Գաբրիելե Դել Գրանդեն: Վերջինս Թուրքիայի Հաթայ նահանգ էր մեկնել` Սիրիայի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծագման մասին իր նոր գրքի համար որոշ նյութեր պատրաստելու նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |