Հայաստանի մարզային խնդիրները՝ լուսանկարներում. ԱՄՆ դեսպանատանը spotlight.am-ի ֆոտոցուցահանդեսն է12 մայիսի 2017 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մայիսի 11-ին spotlight.am ֆոտոցուցաhանդեսի բացումն էր, որն անցնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հովանու ներքո: Ցուցահանդեսում ներկայացված էին ամիսներ առաջ ստեղծված spotlight.am հարթակում հրապարակված՝ Հայաստանի տարբեր մարզերի խնդիրները բարձրաձայնող լավագույն լուսանկարները՝ արված տեղացիների կողմից: spotlight.am-ը քաղաքացիական ֆոտոլրագրության հարթակ է, որը հնարավորություն է տալիս մարզերի բնակիչներին լուսանկարչության միջոցով բարձրաձայնել իրենց բնակավայրի խնդիրները, ինչպես նաև նպաստել համայնքի մասին տեղեկատվության աճին: Երկու ամսվա ընթացքում հարթակում արդեն 700-ից ավելի լուսանկար է հրապարակվել՝ ուղարկված տարբեր մարզերից:
Ցուցահանդեսում ներկայացված էր 10 ֆոտոպատմություն՝ արված օգտատերերի կողմից, որոնք ուղեկցվում էին նաև հեղինակների նկարագրություններով: Ֆոտոպատմություններից յուրաքանչյուրը Հայաստանի այս կամ այն մարզի տարբեր խնդիրներ էր բարձրաձայնում: Ներկայացված աշխատանքներին ծանոթանալուց հետո դեսպան Միլսն իր ելույթում նշեց՝ ուրախ է, որ իր ղեկավարած կառույցը նման կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու անմիջական մասնակից է: Նախագիծն իրականացվել է PAN-ի կողմից ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակում: «Առաջին հայացքից լուսանկարները բավականին ընկճող են թվում: Բայց այն է ոգևորում, որ դրանց հեղինակները ջանք չենք խնայել, ու կարողացել են նմանատիպ ֆոտոպատմություններ գտնել, ցույց են տվել այդ ամենը, որ մենք էլ մեր հերթին կարողանանք ականատես լինել, ծանոթանալ խնդիրներին»,- նշեց դեսպանը:
Ֆոտոլրագրության մասին խոսելիս դեսպանն ընդգծեց մեր դարաշրջանում լուսանկարչության կարևոր դերն ու ողջունեց ցանկացած մարդու, ով ձեռքը ֆոտոխցիկ է վերցնում ու ֆիքսում շրջապատն ու իրադարձությունները, որոնք նրա շուրջ կատարվում են: spotlight.am hարթակում կարող է գրանցվել ցանկացած քաղաքացի: Lուսանկարներ անելու համար անհրաժեշտ չէ ունենալ պրոֆեսիոնալ տեխնիկա, սովորական սմարթֆոնի տեսախցիկն էլ է բավարար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |