Սիրիայում կոալիցիայի ավիահարվածից 5 խաղաղ բնակիչ է զոհվել13 մայիսի 2017 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ավիահարվածի արդյունքում Դեր Զոր քաղաքի մոտ 5 խաղաղ քաղաքացի է զոհվել: Ըստ նախնական տվյալների, ավիահարվածները հասցվել են ահաբեկիչների ենթադրյալ դիրքերին Էլ Քուրիա բնակավայրում, որը քաղաքի արևելքում է գտնվում: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել խաղաղ բնակչության մահվան մասին տվյալները, գրում է «Կոմերսանտը» Al Jazeera-ի վրա հղումով: Մայիսի լույս 6-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել անվտանգության գոտիների մասին հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են միջսիրիական բանակցությունների մասնակիցներ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Աստանայում մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպմանը: Սիրիայի տարածքում, ըստ պայմանավորվածության, 4 գոտի է ստեղծվել, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |