ԶԼՄ-ներ. Թրամփը խորհուրդ է տվել ՌԴ-ին և Ուկրաինային հաշտվել13 մայիսի 2017 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Պավել Կլիմկինի հետ առանձին հանդիպումներում խորհուրդ է տվել Մոսկվային ու Կիևին կարգավորել հարաբերությունները: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թրամփը բողոքել է ԶԼՄ-ներից՝ ասելով, թե իր աշխատանքն ԱՄՆ նախագահի պաշտոնում անաչառ չի լուսաբանվում: «Ես շատ ակտիվ նախագահ եմ, ես զբաղվում եմ Չինաստանով, Ճապոնիայով, Հյուսիսային Կորեայով: Ես զբաղվում եմ բոլոր այդ հարցերով», - ասել է նա: «Օրերս ՌԴ ԱԳ նախարարն էր եկել, մենք հանդիպեցինք, իսկ դրանից անմիջապես հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը ժամանեց, ԶԼՄ-ները չեն հայտնում այդ մասին: Ես ասացի նրանց. «Տղաներ, պետք է խաղաղություն հաստատել, ձեզ խաղաղություն է հարկավոր»,-ասել է ԱՄՆ նախագահը: ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ ԶԼՄ-ները մեծապես կարևորել են Լավրովի այցը, բայց լռության են մատնել Կլիմկինի այցը: «Նրանք միայն ռուսական կողմի մասին էին խոսում», -ասել է Թրամփը: Լավրովը ԱՄՆ էր այցելել մայիսի 9-ի երեկոյան: Մայիսի 10-ին նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Կլիմկինը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որից հետո կայացել է ուկրաինացի նախարարի կարճ զրույցը Թրամփի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից |