Ադրբեջանի խոշորագույն բանկը Նյու Յորքում հայտարարել է սնանկության մասին

Ադրբեջանի խոշորագույն բանկը Նյու Յորքում հայտարարել է սնանկության մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խոշորագույն Միջազգային բանկը Նյու Յորքում հայտարարել է սնանկության մասին: Դա արվել է 3,3 մլրդ դոլարի պարտքը վերաձևակերպելու համար:

Չնայած կապիտալի ներհոսքին, բանկին լուրջ վնաս են հասցրել նավթի գների նվազումը և դրան հաջորդած արժույթի փոխարժեքի տատանումները, հայտնում է Haqqin.az-ը Wall Street Journal-ի վրա հղումով:

Սնանկացել է նաև Մոսկվայում գործող Ադրբեջանի Միջազգային բանկի դուստր բաժանմունքը՝ «ԱՄԲ-Մոսկվան»:

Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով:

Ըստ վերլուծաբանների, Ադրբեջանի Միջազգային բանկի կոլապսը հարցականի տակ է դնում այն հանգամանքը, թե որքանով է արդյունավետ պետական սեփականությունը ֆինանսաբանկային ոլորտում, քանի որ բանկի հսկիչ բաժնետոմսերի փաթեթի սեփականատերը պետությունն էր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---