Լրագրողին խոչընդոտելու գործով ամբաստանյալը պայմանական ազատազրկվել է![]() 13 մայիսի 2017 - 12:01 AMT PanARMENIAN.Net - 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի աշխատանքը խոչընդոտելու համար Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել և 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտել ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանին, գրում է «Հայկական ժամանակը»: Աղբյուրի հաղորդմամբ, նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել է քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Մեղադրող կողմը՝ երեք տարվա ազատազրկում էր պահանջել՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու պայմանով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սիրուշ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է վերջինիս և նույն լրատվամիջոցի օպերատոր Գարիկ Ազիբեկյանի լիազորությունների իրականացմանը: Մասնավորապես՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Հովհաննիսյանը դուրս է եկել Երևան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում գործող, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի «Այո» ընտրական քարոզչական շտաբից և մոտենալով «Ազատություն» ռադիոկայանի խմբագրության հանձնարարությամբ հանրաքվեի ընթացքը նշված տարածքում լուսաբանող հիշյալ ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանցից պահանջել է դադարեցնել նկարահանումները և հեռանալ շտաբի տարածքից: Ա. Մկրտչյանը և Գ. Ազիբեկյանը շարունակել են իրականացնել իրենց լիազորությունները, որի ընթացքում Հովհաննիսյանը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու միասնական դիտավորությամբ, լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հրել է, քաշքշել հագուստից, թքել վրան ու այլ վիրավորանքներ հասցրել վերջինիս և Գ. Ազիբեկյանին, խանգարել նկարահանումների իրականացմանը: Այս կերպ` Հովհաննիսյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների՝ Անուշ Մկրտչյանի և Գարիկ Ազիբեկյանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների իրականացմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |