Գլխավոր բժիշկ. Հնգյակից տղայի վիճակը հարաբերական կայուն է![]() 13 մայիսի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ: Մայիսի լույս 13-ի գիշերը նրա վիճակը մի փոքր վատացել էր, PanARMENIAN.Net ին հայտնեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը: Մայիսի 10-ից տղայի վիճակում որոշակի կայունացման միտումներ կան: «Գիշերը մի փոքր վատացում կար, կարողացանք կայունացնել վիճակը, այժմ հարաբերական կայուն է: Փոքրիկի համար արվում է անհրաժեշտ ամեն ինչը», - ասաց բժիշկը: ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը տեղեկացրեց, որ երկու աղջկա վիճակը կայուն է մնում՝ դրական դինամիկայով: «Երկու երեխաներն էլ նորմալ վիճակում են: Կրծքի կաթ են շարունակում ստանալ. 13-15 միլիգրամ՝ 3 ժամը մեկ, օրը 8 անգամ: Իսկ տղայի վիճակը մտահոգիչ է», - ասաց նեոնատոլոգը: Տղան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, աղջիկներից մեկը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Նախորդ օրը՝ մայիսի 6-ին, մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |