Արցախ այցելած իրանցի երաժիշտը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»![]() 13 մայիսի 2017 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Իրանցի երաժիշտն «անցանկալի անձ» է հայտարարվել Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով, հայտնում է Haqqin.az-ը: Մարտի 27-ին Արցախում համերգային ծրագրով հանդես է եկել իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթը: Համերգին մասնակցել են նաև ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը, նույնպես Իրանից, և դաշնակահարուհի Մարինա Բարխուդարյանը: Հաջիևը հավելել է, որ Հոդրաթի ուղևորության որոշ մանրամասներ դեռ քննարկվում են: 2017-ի մարտին Ադրբեջանում աղմուկ բարձրացավ իրանցի երաժշտի Արցախ այցելության շուրջ: Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում հարյուրավոր անձինք կան, որոնք այցելել են Արցախ, այդ թվում մշակույթի հայտնի գործիչներ, որոնք ելույթ են ունեցել այնտեղ: Ցուցակում այնպիսի հռչակավոր դեմքեր են ընդգրկված, ինչպես, օրինակ, օպերային արվեստի համաշխարհային աստղ Մոնսերատ Կաբալյեն և հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |