Վիգեն Սարգսյանը վստահ է՝ Երևանն էլ ավելի է գեղեցկանալու

Վիգեն Սարգսյանը վստահ է՝ Երևանն էլ ավելի է գեղեցկանալու

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մայիսի 14-ին մասնակցել է Երևանի ավագանու ընտրությանը՝ հայտարարելով, որ իրեն «շատ դուր է գալիս, որ քաղաքն օրեցօր գեղեցկանում է»: Նախարարը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Երևանն էլ ավելի է գեղեցկանալու:

Նրա խոսքով, Երևանը բացառիկ սիրուն քաղաք է, որն ունի շատ պատմական արմատներ, իր ուրույն բնավարությունն ու միջավայրը. «Կարծում եմ՝ շատ հաճելի քաղաք է ապրելու համար»,- նախարարի խոսքերը մեջբերում է Panorama.am-ը:

Սարգսյանը նշել է, որ շատ ուրախանում է, որ տարեցտարի բարեկարգվում են այգիները, պուրակները, կարևորում է կանաչ գոտիների առկայությունը:

«Շատ եմ ուզում, որ առաջիկա տարիներին մենք քաղաքում ունենանք մեծ, գեղեցիկ անտառ, զբոսայգի, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել»,- հավելել է նա:

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կարդացեք նաև՝Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 25.04% է

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---