ՄԻՊ-ն ընտրախախտումների մասին 73 հաղորդում է ուսումնասիրել14 մայիսի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ժամը 14:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 4 ահազանգ, որոնք վերաբերել են քվեարկության սահմանված կարգին: Պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում, բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է նաև ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած մոտ 73 հաղորդում: Հաղորդումները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում և նախընտրական շտաբերում կուտակումներին, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, ընտրատեղամասերի կահավորման, քվեարկության սահմանված ընթացակարգի հետ կապված հարցերին: «Առերևույթ հանցագործություն պարունակող տեղեկությունները առանձնացվել են՝ քրեական հետապնդման մարմնին ուղարկելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հատկապես ուշադրությամբ է ուսումնասիրվում լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշեցնում ենք, որ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընդոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։ Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Կարդացեք նաև՝Զարուհի Փոստանջյանի դստերը բերման են ենթարկել Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |