Փաշինյանի վստահված անձ․ Տեղամաս են գալիս գունավոր գրիչներով

Փաշինյանի վստահված անձ․ Տեղամաս են գալիս գունավոր գրիչներով

PanARMENIAN.Net - Թիվ 133 մանկապարտեզի շենքում տեղակայված 8/16 ընտրատեղամասում, որտեղ այսօր քվեարկել էր ԵԼՔ-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նույն դաշինքի վստահված անձ Վահե Այրումյանը նկատել է, որ քաղաքացիների մի մասը «սեփական» գրիչներով է գալիս քվեարկության:

«Շատերն ընտրության են գալիս գրիչներով: Ինչու եմ ենթադրում եմ, որ գրիչները ոչ թե կապույտ են, այլ՝ գունավոր, որովհետեւ մի դեպքում կինը քվեաթերթիկը չէր դրել ծրարի մեջ եւ այդպես դուրս եկել՝ ՀՀԿ-ի օգտին կարմիր «պտիչկա» արած: Մյուսների մոտ սեւ ու կարմիր գրիչներ էին»,- ասել է Վահե Այրումյանը, գրում է Aravot.am-ը։

«Որ հարցնում եմ, թե ինչու են գալիս գրիչներով, ասում են, թե չեն վստահում տեղամասի գրիչներին»,-հավելել է նա:

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---