Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 34.52%-ը![]() 14 մայիսի 2017 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը։ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 842․147 քաղաքացուց ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնացել է 290․737-ը, այսինքն՝ ընտրողների 34.52%-ը։ Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նույն ժամի՝ 17:00 դրությամբ երևանյան 4 ընտրատարածքներում քվեարկել էր ընդամենը 415.000 քաղաքացի կամ ընտրողների 49%-ը: Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Կարդացեք նաև՝ Փաշինյանի վստահված անձ․ Տեղամաս են գալիս գունավոր գրիչներով Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |