ԵԼՔ դաշինքի արձանագրած ընտրախախտումները՝ 11 ժամում14 մայիսի 2017 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Ժամը 08։00-ից մինչև 19։00-ն ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևւալ ընտրախախտումները Երևանի ավագանու ընտրություններին․ - Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ( մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41 ) - ԵԼՔ դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես․ 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներըև անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։ - 6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ Վերջինս դիմել է ոստիկանություն։ - 2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդի աշխատանքը և հեռացրել ընտրատեղամասից։ - Գունավոր գրիչներով քվեարկության բազմաթիվ դեպքեր (հիմնականում կարմիր և կանաչ)։ - 10/33 ընտրատեղամասում ծրարից թափվել են մանր թերթիկներ։ - 5/11 ընտրատեղամասում քվեախցիկների հետևում առկա է բաց դուռ, որտեղից ելումուտ է իրականացվում, ինչը հնարավորություն է ընձեռում քվեարկության ընթացքի դիտարկման համար։ - 8/51 և6/01 ընտրատեղամասերում հայտնաբերել են քվեարկած քվեաթերթիկ։ - 9/55 քաղաքացու մոտ հայտաբերել են քվեարկած քվեաթերթիկ, ինչի կապակցությամբ հաղորդում է տվել հանցագործության մասին։ - Իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ, մասնավորապես․ Երևանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող ՏաթևԽաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։ Խլել են «Հրապարակի» լրագրողի տեսախցիկն ու արգելել նկարել։ 6/16 բռնություն է կիրառվել Հայկականժամանակ օրաթերթի լրագրողի նկատմամբ։ Խոչընդոտել են 1in.am լրատվականի լրագորղի գործունեությունը։ - 6/48 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Խաչատրյան Օգսենը ցուցակներով ուղղորդել է քաղաքացիներին։ Վստահված անձը ահազանգել է ԿԸՀ-ն, որից հետո նրան հեռացրել են։ - Ընտրողներին որպես օգնող գրանցված մարդիկ վերահսկել են նրանց քվեարկությունը։ - 6/01-ում ՀՀ ավագանու թեկնածուին տևական ժամանակ չեն կարողացել հեռացնել ընտրատեղամասից։ - Թիվ 9/55 ընտրատեղամասում դիտորդը և ԵԼՔ-ի վստահված անձը ահազանգել են «կառուսելի» մասին։ - 8/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն առանց խցիկների գրիչները փոխել է կարմիրներով։ - Մի քանի ընտրատարածքներում անհայտ անձինք ներկայացել են որպես դիտորդ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն ԿԸՀ ներկայացրած ցուցակներում այդ անձինք բացակայել են։ Նրանք իրականացրել են քաղաքացիների քվեարկության ուղղորդում՝ ՀՀԿ-ի օգտին։ ԵԼՔ դաշինքի վստահված անձանց ջանքերով նրանք հեռացվել են տեղամասերից։ - Արձանագրել ենք ոստիկանության համատարած անգործության փաստը ընտրատեղամասերում ընտրախախտումների և միջադեպերի նկատմամբ։ - Ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել Երկիր ծիրանի կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ - 6/14, 6/15 տեղամաասերում քվեատուփերը կապարակնքված չեն։ Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Կարդացեք նաև՝ Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 34.52%-ը Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |