Ավագանու ընտրություններն ավարտվել են14 մայիսի 2017 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին՝ ժամը 20։00-ին, ավարտվել են Երևանի ավագանու ընտրությունները։ Ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 842․147 քաղաքացուց ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնացել է 290․737-ը, այսինքն՝ ընտրողների 34.52%-ը։ Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նույն ժամի՝ 17:00 դրությամբ երևանյան 4 ընտրատարածքներում քվեարկել էր ընդամենը 415.000 քաղաքացի կամ ընտրողների 49%-ը: Ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականարել 17 դիտորդական կազմակերպություն՝ 5136 դիտորդով։ Ընտրությունների համար ձևավորվել է 474 տեղամասային ընտրական հանձնաժողով։ Կարդացեք նաև՝ ԵԼՔ դաշինքի արձանագրած ընտրախախտումները՝ 11 ժամում Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը |