Realelections. Ձայների 1/3-ի հաշվարկից հետո ՀՀԿ-ն 66% ունի

Realelections. Ձայների 1/3-ի հաշվարկից հետո ՀՀԿ-ն 66% ունի

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ստացվող ոչ պաշտոնական արդյունքների համաձայն, իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքում է ձայների 66.5%-ը:

Այդ մասին են վկայում ԵԼՔ դաշինքի Realelections համակարգի թարմացվող արդյունքները՝ մոտ 115.000 ձայնի կամ քվեարկության մասնակիցների 1/3-ի հաշվարկից հետո:

ԵԼՔ դաշինքը, համակարգի տվյալների համաձայն, առայժմ ունի ձայների 22.7%-ը, Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին»՝ 8.4%-ը, 2.3%-ն անվավեր է:

ԿԸՀ-ը դեռևս որևէ պաշտոնական տվյալներ չի հաղորդել: Նախնական տվյալների համաձայն, քվեարկել է ընտրական իրավունք ունեցող երևանցիների մոտ 41%-ը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---