ՀՀ-ում անցկացված Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթը նվաճել է ՌԴ ներկայացուցիչը![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հայաստանում 1-ին անգամ անցկացվել է Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Ալեքսեևը ՌԴ-ից: 2-րդ և 3-րդ հորիզոնականներում ևս ՌԴ ներկայացուցիչներ են՝ Վլադիմիր Պոտապովը և Վոլոդյա Գուրլակովը: «Ամեն ինչ շատ լավ անցավ, եղանակը ևս բարենպաստ էր թռիչքների համար»,- նշեց Սարգսյանը: Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ևս պատրաստվում են նմանատիպ գավաթ անցկացնել: Գավաթին ընդհանուր առմամբ մասնակցել է 10 մարզիկ, որոնցից 4-ը՝ Ռուսաստանից, մյուսները՝ ՀՀ-ից:Այն անցկացվել է Եղվարդի հարևանությամբ գտնվող հատուկ պատրաստված թռիչքուղու վրա (Եղվարդի լիճ): 2015-ին և 2016-ին Հայաստանում կայացել են Պարապլաներային թռիչքների միջազգային մրցումներ: Կարդացեք նաև՝ ՀՀ-ում առաջին անգամ Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ կանցկացվի ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |