Պուտին. ԵՏՄ հետ գործակցությամբ ավելի քան 50 երկիր է հետաքրքրվում![]() 15 մայիսի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ գործակցությամբ Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 50 երկիր է հետաքրքրվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեկ գոտի՝ մեկ ուղի» համաժողովի «կլոր սեղանի» նիստում: Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական գործակցության վերաբերյալ համաձայնագրի, Իսրայելի հետ ազատ առևտրի վերաբերյալ, պայմանավորվածություններ կան Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ: Ըստ Պուտինի, 2015-ին որոշվեց ԵՏՄ շրջանակում ընթացող ինտեգրման գործընթացները զուգակցել «մետաքսե ճանապարհի» ստեղծման հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ այդպիսի գործընկերությունը տևական ու քրտնաջան գործընթաց է, որը ենթադրում է ինտեգրման տարբեր խորություն, արագություն և ինետգրման մակարդակ, սակայն այդպիսի աշխատանքը չափազանց կարևոր է, քանի որ ի վերջո թույլ կտա միասնական տնտեսական տարածք ստեղծել Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է ազատ առևտրի մասին պայմանագիր կնքել Մոսկվայի հետ ամենասեղմ ժամկետում և արագացնել ԵՏՄ հետ հարաբերությունների հաստատումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |