Շարմազանով. Ընտրությունների արդյունքները տպավորիչ են, բայց կանխատեսելի![]() 15 մայիսի 2017 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Երևանի ավագանու ընտրությունները: «Ընտրությունների արդյունքները շատ տպավորիչ են, գոհացնում են, բայց նաև կանխատեսելի են: Որովհետև մենք կանխատեսում էինք, որ մեր քաղաքապետի թեկնածուն ունի շատ բարձր վարկանիշ, թիմը շատ պրոֆեսիոնալ է, կուսակցությունը կոփված է ընտրական գործընթացներում և մենք ակնկալում էինք, մեր երևանցիների վստահության մոտ 70%-ը», -նշել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետը, գրում է Panorama.am-ը: Շարմազանովը հավելել է. «Ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ Հայաստանը անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով»: Անդրադառնալով ընտրություններին, մասնավորապես ահազանգերին ու հաղորդումներին, Շարմազանովը նշել է, որ նախորդ ընտրությունների համեմատ դրանք նշանակալի պակասել են: «Եղել է 49 հաղորդում: Եթե մենք համեմատում ենք այդ բողոքները 2013թ.-ի ընտրությունների հետ, ապա պետք է նշենք, որ այդ հաղորդումները պակասել են»,- ասել է նա: Շարմազանովի խոսքով, կարելի է արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների բոլոր 474 տեղամասերի տվյալները: Իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է` 240.036 ձայն կամ 71.25% հավաքելով: ԵԼՔ դաշինքը ստացել է 70731 ձայն կամ քվեների 21%-ը, «Երկիր Ծիրանին»՝ 26109 ձայն կամ ընտրողների քվեների 7.75%-ը: Այսպիսով, Երևանի քաղաքապետ է վերընտրվել Տարոն Մարգարյանը: Կարդացեք նաև՝ Հաղթանակ, որը չեն նշում, ցնցումներ, որոնք չեն կանխատեսի Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |