Անկարան չի թույլատրել գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ռազմակայան![]() 15 մայիսի 2017 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ին, որ չի թույլատրի գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ռազմակայան: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ դա արվել է նախատեսվող այցից մեկ օր առաջ: «Թուրքական կողմը վեջնական որոշում է կայացրել և տեղեկացրել է, որ մի խումբ գերմանացի պատգամավորների այցը, որը պետք է մեկնարկեր մայիսի 16-ին, համաձայնեցված չէ»,-ասել է Շեֆերը: Նա հավելել է, որ «ԳԴՀ կառավարության համար միանգամայն բնական է համարվում այն, որ բունդեսվերի զինվորներին, գերմանացի զինծառայողներին արտասահմանյան առաքելություններում կարող են այցելել գերմանական Բունդեսթագի պատգամավորները»: ԳԴՀ ԱԳՆ և կառավարության անդամների հերթական այցի հարցը Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ռազմակայան քննարկվել է «կանցլերի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների» մակարդակով ապրիլի սկզբից, սակայն թուրքական կողմը մինչ օրս հակասական պատասխաններ էր տալիս, ասել է Շեֆերը, գրում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի հունիսին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Անկարան արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |