«Խոստումը» ԱՄՆ-ում ցուցադրության 24 օրում բյուջեի մոտ 10%-ն է հավաքել15 մայիսի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ձախողվել է ԱՄՆ կինովարձույթում ցուցադրության 24 օրում՝ ապրիլի 21-ից մայիսի 14-ը ընդամենը $8.18 մլն հավաքելով, ինչը ֆիլմի նկարահանման բյուջեի 10 տոկոսն էլ չի կազմում: Ֆիլմի հեղինակները հայտարարել էին 100-միլիոնանոց բյուջեի մասին, սակայն Box Office Mojo կինոկայքում նշված է $90 մլն բյուջե: Հատկանշական է, որ այդ գումարի կեսը՝ $4 միլիոնը, ֆիլմը ցուցադրության առաջին հանգստյան օրերին է հավաքել, իսկ հետո դիտումների քանակը նվազել է: Երկրորդ շաբաթ ֆիլմը հավաքել է $1.44 մլն, երրորդ շաբաթ՝ $278. 000, իսկ չորրորդ շաբաթվա ընթացքում՝ ընդամենը $82.000: Մինչդեռ, ԱՄՆ-ում ֆիլմը ցուցադրվում է 2251 կինոթատրոնում: Համաշխարհային տվյալները դեռ չկան: Մինչդեռ, Հայաստանում ֆիլմը կինովարձույթի առաջատարն է: Երկրի բոլոր կինոթատրոններում «Խոստումը» գլխավորել է կինովարձույթը կամ մտել է առաջատարների եռյակում՝ առաջ անցնելով «Ֆորսաժ 8»-ից: Թերի Ջորջի ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք), նկարչուհի Աննա Կեսարյանի (Շարլոտտա լե Բոն) և ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմության վրա: Սիրային պատմությունը զարգանում է հայ բնակչության բռնագաղթի և Հայոց ցեղասպանության ֆոնին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |