Ադրբեջանը հրթիռակոծել է ՊԲ օբյեկտ, զոհեր չկան

Ադրբեջանը հրթիռակոծել է ՊԲ օբյեկտ, զոհեր չկան

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիմել է սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը, «մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա»:

Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:

«Հայտարարում ենք, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - նշվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, խոցվել է «Օսա» զենիթահրթիռային համալիր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---