Թուրքիան նոր ռազմակայան կհիմնի Սիրիայի հյուսիսում16 մայիսի 2017 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Սիրիայի հյուսիսում Էլ Բաբ քաղաքի մոտ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Կայնակը: «Մենք ունենք ռազմակայան Չոբանբեյի շրջանում (Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքում): Մեր Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Էլ Բաբից դեպի արևմուտք ընկած տարածքում՝ Աքիլ ռազմավարական բարձունքի մոտ, որտեղ առավել կատաղի մարտեր են ընթացել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: Միջազգային հանրությունն իրազեկված է այդ մասին»,-հայտարարել է Կայնակը Hurriyet թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ թուրքական զորակազմը Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո կրճատվել է 8.000-ից մինչև 1.500: Թուրքական հատուկ նշանակության ուժերն 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Սիրիական ընդնդիմության հետ գրավելով Ջարաբլուսն ու Էլ Բաբը՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարեց «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում ավարտելու մասին՝ հավելելով, որ անհրաժեշտութան դեպքում այն կվերսկսվի: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |