ՀՀ և Իռլանդիայի միջև կարող է ուղիղ օդային հաղորդակցություն հաստատվել

ՀՀ և Իռլանդիայի միջև կարող է ուղիղ օդային հաղորդակցություն հաստատվել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իռլանդիայի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորության հարցն է քննարկվել:

Հարցը բարձրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանի կողմից՝ Իռլանդիայի պատվիրակության՝ ի դեմս Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանի ընդունելությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իռլանդիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու պետության միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորության հարցը, որն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրի միջև համագործակցության զարգացման վրա:

Անդրադարձ է կատարվել նաև «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և սպասվող ընտրություններին:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին:

Հայաստանի և Իռլանդիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. հունիսի 28-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---