Ընտրակաշառք տալու դեպքով քրգործ է հարուցվել16 մայիսի 2017 - 13:02 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնու էմ ՀՀ գլխավոր դատախազությունը: Մայիսի 12-ին լրագրող Աննա Զախարյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում քաղաքացիներին բաժանվել են քվեաթերթիկներ և ընտրակաշառք, իսկ երբ ինքն այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ՝ խոչընդոտելով լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությանը, ձեռքից խլել է NOKIA մոդելի բջջային հեռախոսը, մտել նշված շտաբ և բջջային հեռախոսից հեռացրել հեռախոսահամարներն ու կարճ հաղորդագրությունները: Իսկ դրանից մոտ 15 րոպե հետո մեկ այլ երիտասարդ անվնաս վիճակում վերադարձրել է իր բջջային հեռախոսը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվել են նյութեր, կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ: Այսպիսով, նախապատրաստված նյութերի արդյունքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ մայիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից ԵԼՔ-ը ստացել է 21%, «Երկիր ծիրանին»՝ 7,75%, ՀՀԿ-ն՝ 71.25%: Վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության 7-րդ օրը: Կարդացեք նաև՝ Ավագանու ընտրությունների ցուցակները հրապարակվել են Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |