ՀՀ-ում տարեցների խնամքի և պալիատիվ բուժօգնության կենտրոններ կզարգանան16 մայիսի 2017 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործող առանձին հիվանդանոցներ կվերազինվեն, իսկ մի մասը կփակվի։ Դրանց փոխարեն հանրապետությունում կզարգանան պալիատիվ բուժօգնության և տարեցների խնամքի կենտրոնները, որտեղ էլ կաշխատեն վերապատրաստված բուժաշխատողները։ Այդ մասին հաշվետու ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Առողջապահության նախարարությունը վերջին յոթ ամսում ձեռնամուխ է եղել մի շարք ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, որոնց նպատակն է ավելի զարգացնել Հայաստանի առողջապահության ոլորտը, ավելացնել բնակչության առողջ տարիների և ակտիվ կյանքի տևողությունը: Ներկայացնելով կառուցվածքային բարեփոխումներին ուղղված ծրագրերը` նախարարը, մասնավորապես, նշել է մոտ ապագայում Բերդի և Վարդենիսի բժշկական կենտրոնների հարևանությամբ գտնվող զինվորական հոսպիտալներին միավորվելու մասին։ Դրա արդյունքում տվյալ մարզերում կբարելավվի առողջության պահպանության և բժշկական ծառայությունների որակը։ «Այս ծրագիրը ոչ միայն ներքին շուկան հագեցնելու, այլև բժշկական տուրիզմը զարգացնելու ուղվածություն ունի»,-նշել է նախարար Ալթունյանը։ Անդրադառնալով բժշկական օգնության որակի բարելավմանն ուղղված քայլերին` Լևոն Ալթունյանը նշել է, որ օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվում ու տեղայնացվում են կլինիկական ուղեցույցներ և պացիենտի վարման գործելակարգեր։ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կներդրվի 200 ուղեցույց, 100 գործելակարգ և ընթացակարգ։ Ապահովելով աշխատանքի շարունակականությունը` 2021թ. համակարգում կներդրվի 1000 ուղեցույց, 350 գործելակարգ և 600 ընթացակարգ։ «Այս ծրագրի նպատակներից մեկն էլ մարզերում իրականացվող բժշկական օգնության մակարդակը Երևանի առաջատար կլինիկաներին մոտեցնելն է»,- ասել է նախարարը։ Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման, պետական բյուջեից հատկացվող միջոցների առավել նպատակային և հասցեական ծախսման հարցերին։ «Ակնհայտ է, որ առողջապահության ոլորտում կա ստվերային շրջանառություն, և մեր խնդիրն է այն բերել օրինական դաշտ»,-ասել է Լևոն Ալթունյանը` անդրադառնալով դրա լուծման քայլերին։ Նախարարությունում այսօր վերանայվում են գնագոյացման մեխանիզմները բուժման գներն իրականին մոտեցնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց կստեղծվի նաև համավճարի իրատեսական համակարգ։ «Քաղաքացին իմանալով բժշկական ծառայությունների իրական գները` կարող է ընտրություն կատարել` վճարել իր գրպանից, թե՞ կամավոր ապահովագրություն ձեռք բերել»,-ասել է Լևոն Ալթունյանը։ Նախարարն անդրադարձել է նաև բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրմանը։ Աշխարհի զարգացած 40 երկրում կայացած այս ինստիտուտը կարող է լրջորեն նպաստել պացիենտ-բժիշկ/բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերի արագ և արդյունավետ քննության իրականացմանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Իր խոսքում նախարար Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև բժիշկ-հիվանդ փոխադարձ հարգանքի և վստահության վերականգնմանը` դրանում կարևորելով լրատվամիջոցների դերը։ Պալիատիվ բուժումը դա ամոքիչ օգնություն է, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների (քաղցկեղով և կյանքը սահմանափակող այլ հիվանդություններ) խնդրին բախվող հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման և բուժման օգնությամբ տառապանքների կանխարգելման ու թեթևացման, ինչպես նաև հիվանդին և նրա հարազատներին հոգեբանասոցիալական ու հոգևոր աջակցության տրամադրման միջոցով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |