Ադրբեջանում առաջարկում են վերականգնել մահապատիժը![]() 16 մայիսի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում կարելի է վերականգնել մահապատիժն առանձնահատուկ ծանր հանցագործությունների համար: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը: Ըստ նրա, թեև Ադրբեջանը միացել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին միջազգային կոնվենցիային, պետք է հաշվի առնել, որ «երկիրը պատերազմական վիճակում է գտնվում»: Նա առաջարկել է հարցը քննել խորհրդարանի կոմիտեներում, հայտնում է Haqqin.az-ը: «Տերտերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը կարող է վերականգնել մահապատիժն առանձնահատուկ ծանր և պետության դեմ կատարաված հանցագործությունների համար»,-ասել է Հասանգուլիևը: Մայիսի սկզբին Ադրբեջանի ԱԱԾ-ն մի խումբ զինվորականների և քաղաքացիական անձանց մեղադրեց Ադրբեջանի հանդեպ դավաճանության մեջ՝ հայտարարելով, թե նրանք «լրտեսել են հօգուտ հայկական կողմի և պարբերաբար ռազմական գաղտնիք պարունակող տվյալներ են փոխանցել»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |