ԶԼՄ-ներ. Ավելի քան 30 մարդ է զոհվել կոալիցիայի ավիահարվածներից Դեր Զորում![]() 16 մայիսի 2017 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 31 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Դեր Զոր գավառում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ավիահարվածների արդյունքում: Մայիսի 15-ին հարձակման է ենթարկվել Աբու Քեմալ բնակավայրը Դեր Զորից 140 կմ հեռավորության վրա: Զոհվածների թվում կա 11 երեխա և 6 կին, հայտնում է ՏԱՍՍ-ը սիրիական SANA գործակալության վրա հղումով: Մայիսի 15-ին 22 խաղաղ բնակիչ զոհվել է Ռաքքայի գավառում գտնվող Էլ Էքիրշի բնակավային կոալիցիայի հասցրած ավիահարվածներից: Մայիսի լույս 6-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել անվտանգության գոտիների մասին հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են միջսիրիական բանակցությունների մասնակիցներ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Աստանայում մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպմանը: Սիրիայի տարածքում, ըստ պայմանավորվածության, 4 գոտի է ստեղծվել, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |