Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել![]() 17 մայիսի 2017 - 08:57 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քեական գործ: Քրգործը հարուցվել է Armtimes.com էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2017թ. մայիսի 12-ին կայքում հրապարակվել են «Մարգարյանի շտաբում ՀԺ-ի լրագրողը բռնության է ենթարկվել» և «Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում» վերտառությամբ հոդվածներն այն մասին, որ նույն օրը հիշյալ կայքի լրագրողներ Տ. Մուրադյանը և Տ. Խաչատրյանը ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ստացած ահազանգը ստուգելու նպատակով այցելել են Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ: Սակայն այնտեղ, ըստ հրապարակումների, մի խումբ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը` քաշքշել են, հայհոյել, փորձել վերցնել նրանց հեռախոսները և հրելով հեռացնել շտաբի տարածքից: Այսպիսով, հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |