ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Թուրքիային ՔԱԿ դեմ պայքարում, բայց օգնում է սիրիացի քրդերին![]() 17 մայիսի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը և Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը մայիսի 16-ին Վաշինգտոնում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Նախարարները միակարծիք էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) վերաբերյալ իրենց մտահոգություններում: ԱՄՆ-ն այդ կազմակերպություևը համարում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, որը կազմակերպում է Թուրքիայի խաղաղ բնակիչների և թուրք զինվորների սպանություններ: Մեթիսը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Թուրքիային ՔԱԿ դեմ պայքարում և հաստատել է, որ ՔԱԿ դեմ պայքարում համագործակցությունը Թուրքիայի հետ կընդլայնվի: Մինչդեռ ԱՄՆ-ն ռազմական աջակցություն է ցուցաբերում սիրիացի քրդերին ԻՊ դեմ պայքարում, թեև ըստ Թուրքիայի սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները (YPG) և Սիրիայի Ժողովրդավարական միության (PYD) մարտիկները, որի կորիզը ևս քրդական ջոկատներն են կազմում, կապված են ՔԱԿ հետ: Կողմերը քննարկել են նաև սիրիական ճգնաժամը և կողմ արտահայտվել խաղաղությանն ու կայունությանը Սիրիայում և Իրաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |