Հայաստան են բերվելու Սոչիի ավիավթարում զոհվածներից եւս 12-ի աճյունները15 նոյեմբերի 2007 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Երեւան են բերվելու 2006 թվականի մայիսին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված եւս երեք ուղեւորների դիերն ու իննի դիերի մասունքները, հայտնել են Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունում:«Աճյունները բերվելու են Երեւան «Արմավիա» ավիաընկերության ռեյսով, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի` հաշվի առնելով եղանակային բարդ պայմանները Ռուսաստանի հարավում»,- հաղորդել են վարչությունում: Օդանավակայանում ռեյսը պաշտոնական պատվիրակություն է դիմավորելու: Աղբյուրի տվյալներով, փորձաքննության արդյունքում պարզվել է զոհվածների ինքնությունը (հինգը հանդիսանում են Երեւանի բնակիչներ, մնացածը` Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լոռիի մարզերի), նրանց հարզատները տեղեկացվել են այդ մասին, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: 2006 թվականի մայիսի 3-ին «Ադլեր» օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռը: Իքնաթիռում եղած բոլոր 113 հոգին, այդ թվում 105 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները զոհվեցին: ՄԱԿ-ի տեխնիկական հանձնաժողովի վերջնական զեկույցում ասվում է, որ վթարը տեղի է ունեցել հրամանատարա-օդային անձնակազմի անարդյունավետ գործողությունների արդյունքում: Ըստ եզրակացության, օդանավի համակարգերի եւ շարժիչների աշխատանքի խափանում չի գրանցվել, ինքնաթիռը ենթարկվել է ավտոպիլոտի եւ անձնակազմի գործողություններին, իսկ վառելիքի մակարդակը բակերում բավարար է եղել թռիչքն բարեհաջող ավարտելու համար: «Ողբերգությունը տեղի է ունեցել կառավարվող թռիչքի ընթացքում` ջրային մակերեսին օդանավի բախման հետեւանքով, գիշերը, Սոչիի օդանավակայանում վայրէջքի արգելման պատճառով բարձրություն հավաքելիս, եղանակային պայմանները եղել են 06 թռիչքուղու համար սահմանված նվազագույուն ցուցանիշից վատ»,-ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |