Նախագահը մի շարք պաշտոնյաների պաշտոնանկ է արել![]() 17 մայիսի 2017 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Արփինե Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով: Նախագահի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատել է Հայաuտանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը: Գևորգ Կոստանյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը: Գևորգ Կոստանյանն ազատվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |