ՊԲ-ն Ադրբեջանի դեմ կանխարգելիչ գործողությունների տեսանյութ է հրապարակել (վիդեո)

ՊԲ-ն Ադրբեջանի դեմ կանխարգելիչ գործողությունների տեսանյութ է հրապարակել

PanARMENIAN.Net - Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:

ՊԲ հրապարակած գործողությունների տեսանյութից երևում է, որ, մասնավորապես, ոչնչացվել է հակառակորդի կրակակետ, ՌԷպ և կապի կառավարման գհանգույց, «Օսա» ԶՀՀ տրանսպորտալիցքավորման մեքենա:

Մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Գործողության տեսագրությունից մի հատված՝ ստորև:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---