ՀՀ 3 մարմնամարզիկ կմասնակցի Դետյատինի գավաթի խաղարկությանը![]() 17 մայիսի 2017 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Ռուսաստան` մասնակցելու Ալեքսանդր Դետյատինի գավաթի միջազգային խաղարկությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել է, որ այս անգամ փորձարկելու են երիտասարդներին: Թիմի կազմում ընդգրկված են Արթուր Ավետիսյանը (լուսանկարում), Ժորա Սմբատյանը և Գագիկ Խաչիկյանը (երեքն էլ` բազմամարտ), հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Ավետիսյանը և Սմբատյանը հանդես կգան թիմային պայքարում, իսկ Խաչիկյանը` անհատականում: Հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մայիսի 19-ին: Կարդացեք նաև՝ ՀՀ-ից 4 լողորդ կմեկնի Աշխարհի առաջնություն Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |