«Լենդուտա» արհեստի ու արվեստի փառատոն՝ Գյումրիում17 մայիսի 2017 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Գյումրի քաղաքում տեղի կունենա «Լենդուտա» խորագրով արհեստի ու արվեստի փառատոնը: Այս մասին լրագրողներին հայտնել է Գյումրու Berlin Art Hotel-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը: «Փառատոնը կազմակերպվում է հուլիսին, քանի որ Գյումրի քաղաքը հենց այդ ժամանակ է ամենից շատ այցելվում զբոսաշրջիկների կողմից: Իսկ «Լենդուտան» վերցված է «Անտիկյան» ցուցասրահում բացած Արարատ Սարգսյանի Գյումրին պատկերող «Լենդուտա» ցուցադրության անվանումից, ինչը վերջինս վերցրել է Վենետիկ քաղաքը պատկերող միջազգային հայտնի «Վենդուտա» նկարչության փառատոնից: Նպատակն է սեր արթնացնել դեպի քաղաքը», - նշել է նա: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշել է, որ այդ փառատոնի նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել Գյումրի քաղաքի տնտեսական զարգացմանը և ներդրումների ներգրավմանը, գրում է Aysor.am-ը: Գյումրիում է անցկացվում նաև ամենամյա միջազգային «Վերածնունդ» փառատոնը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |