ՓՄՁ ԶԱԿ-ի կառուցած ջրագիծը Փոքր Վեդիում ոռոգում է 30 հա մշակովի հողեր17 մայիսի 2017 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության պատվիրակությունն այցելել է Փոքր Վեդիում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերակառուցված խորքային հորի տարածք, որտեղից նաև սկիզբ է առնում նույնպես ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ կառուցված 560մ. երկարությամբ ոռոգման ջրագիծը: Նախագիծն իրականացել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանը տեղեկացրել է, որ հորը և ջրագիծը ոռոգման ջրով են ապահովում 40 տնային տնտեսությանը պատկանող 30 հեկտար մշակովի հողերը: Ծրագրի շահառուներից ֆերմեր Գառնիկ Մանուկյանն էլ վստահեցրել է, որ մինչև ջրագծի շահագործումը գյուղացիները չէին կարողանում մշակել, ուստի և հավելյալ եկամուտ ստանալ այդ 30 հեկտար հողերից: 2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում |