Փակված ադրբեջանական ալիքի կոլեկտիվը նամակ է գրել մահացած Հեյդար Ալիևին![]() 17 մայիսի 2017 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Ամիսներ առաջ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ փակված ANS TV հեռուստաալիքի կոլեկտիվը բաց նամակ է հղել գործող նախագահ Իլհամ Ալիևի հայր, 2003 թվականին մահացած Հեյդար Ալիևին: Նամակը սկսվում է հետևյալ տողերով. «Ներողություն Ձեր հոգու խաղաղությունը խանգարելու համար: Բայդ ցուք ինքներդ էիք ասում՝ խնդիր եղավ, ինձ դիմեք: Այժմ խնդիր է ծագել»: Այնուհետև կոլեկտիվը գովում է Հեյդար Ալիևի անցած ճանապարհն ու սկսում բողոքել այն կապակցությամբ, որ ալիքը փակել են անհիմն մեղադրանքով և նրանք չեն կարողանում հասցնել իրենց տեսակետը գործող նախագահ Իլհամ Ալիևին, գրում է Istipress-ը: Նամակի վերջում հեղինակները Հեյդար Ալիևի հոգուց աջակցություն են խնդրում ալիքի փակման որոշումը վերացնելու հարցում: ANS TV-ն Ադրբեջանի ամենահին հեռուստաալիքներից մեկն էր: Այն փակել էին 2016 թվականի հուլիսին՝ Թուրքիայում տապալված հեղափոխության փորձից չիք անք, Էրդողանի հակառակորդ Ֆեթուլահ Գյուլենի հետ հարցազրույց անելու համար: Պաշտոնական կառույցները որպես հիմնավորում հայտարարել էին, որ լրագրողները փորձել են թույք ու ադրբեջանցի ժողովուրդների միջև սեպ խրել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |