Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Շարմազանովն ու Արփինե Հովհանիսյանը՝ փոխնախագահներ![]() 17 մայիսի 2017 - 20:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում է առաջադրելու Արա Բաբլոյանին, փոխնախագահների պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովին ու Արփինե Հովհաննիսյանին: Այս մասին է հայտարարել ՀՀԿ խոսնակ ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Խմբակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի Վարհամ Բաղդասարյանը, խմբակցության քարտուղար կդառնա Գագիկ Մելիքյանը: Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ կլինի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանի, պետաիրավական հանձնաժողովը կղեկավարի Հարայր Թովմասյանը, ներքին գործերի և անվտանգության հարցերով հանձնաժողովինը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության ու սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահը՝ Հակոբ Հակոբյանը: Կարդացեք նաև. «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ Մայիսի 18-ին կմեկնարկի ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստը։ Այն որպես ամենատարեց պատգամավոր նախագահելու է ՀՀԿ-ական Կնյազ Հասանովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |