6-րդ գումարման Խորհրդարանը սկսում է աշխատանքը. Առաջին նիստն է մեկնարկել

6-րդ գումարման Խորհրդարանը սկսում է աշխատանքը. Առաջին նիստն է մեկնարկել

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ նախորդ 131 պատգամավորն իր տեղը կզիջի նորընտիր 105 պատգամավորին:

Այնուհետև Ազգային ժողովը կստանձնի իր լիազորությունները, միաժամանակ, նախորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետը կավարտվի հենց նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահին:

Ըստ կանոնակարգի, առաջին նիստը կգումարվի պատգամավորների 2/3-րդ առկայության, այսինքն՝ քվորում ապահովելու պարագայում, և այն կվարի պատգամավորներից ամենատարիքովը: 6-րդ գումարման ԱԺ-ի ամենատարեց պատգամավորը ՀՀԿ-ից անցած քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը հրաժարական կտա նաև կառավարությունը:

Նորընտիր ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:

Կարդացեք նաև՝ Բաբլոյանն՝ ԱԺ նախագահ, Շարմազանովն ու Արփինե Հովհանիսյանը՝ փոխնախագահներ

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---