ԵԼՔ-ը բոյկոտել է նախագահի ելույթն ԱԺ առաջին նիստում![]() 18 մայիսի 2017 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթի ընթացքում ԵԼՔ դաշինքի պատգամավորները դահլիճում չեն եղել: Դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտնեց PanARMENIAN.Net ին, որ ԵԼՔ-ի պատգամավորները նախագահի ելույթից հետո կվերադառնան և ներկա կգտնվեն ԱԺ առաջին նիստին: Մայիսի 18-ին Ազգային ժողովը կստանձնի իր լիազորությունները, միաժամանակ, նախորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետը կավարտվի հենց նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահին: Ըստ կանոնակարգի, առաջին նիստը կգումարվի պատգամավորների 2/3-րդ առկայության, այսինքն՝ քվորում ապահովելու պարագայում, և այն կվարի պատգամավորներից ամենատարիքովը: Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը հրաժարական կտա նաև կառավարությունը: Նորընտիր ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |