Ստամբուլում Դինքի «հիշողության անկյուն» կբացվի![]() 18 մայիսի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Ստամբուլում՝ «Ակոսի» խմբագրության նախկին շենքում կբացվի շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքի «հիշողության անկյունը»: «Ակոսի» հաղորդմամբ, հենց այս խմբագրատան դիմաց էԴինքը սպանվել 2007-ի հունվարի 19-ին: Հրանտ Դինքի անվան հիմնադրամը, որի նախաձեռնությամբ էլ կբացվի անկյունը, առաջնորդվում է «Հույսն ապրում է, երբ մարդիկ հիշում են» կարգախոսով։ Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայի վրա գտնվող «Ակոսի» հին խմբագրատան տարածքը որպես խմբագրություն է ծառայել 1999թ.-ից մինչև 2015թ.-ը: Հրանտ Դինքը սպանվել է 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |