Լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավորների մրցումներ են անցկացվել

Լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավորների մրցումներ են անցկացվել

PanARMENIAN.Net - Հրետանավորների դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ուսումնական տարվա ընթացքում զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն անցկացվում են ճամբարային հավաքներ:

ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում մեկնարկել է հրետանավորների մասնագիտական հերթական վարժանքը:

Նշվում է, որ 1-ին բանակային զորամիավորման հրամանատարությամբ գործող հրետանու ճամբարային հավաքների անցկացման ընթացքում տեղի են ունեցել լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավորների մասնագետների մրցումներ:

Հրետանային զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Թաթուլ Թամրազյանը մրցումների մեկնարկին նշել է, որ ճամբարային հավաքներն ամենալավ ժամանակահատվածն է անձնակազմին գործնականորեն մարտին նախապատրաստելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---