Սարգսյան. 2040-ին առնվազն 4 միլիոն բնակիչ ունենալ18 մայիսի 2017 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ասել է, որ առաջիկա տասնամյակների համար գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը: «Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040-ին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի», - ասել է նախագահը: Նրա խոսքով, նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ և անընդունելի են: Սարգսյանի խոսքով, այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: «Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում», - նշել է նախագահը: Նա նաև նշել է, որ նվազագույն աշխատավարձի և աղքատության վերին շեմի հարաբերակցությունը պետք է շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչև 2022 թվականը և 300 տոկոսի՝ մինչև 2040 թվականը: ՀՀ բնակչությունը 2016-ին նվազել է 0.4%-ով: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2.986.500 մարդ: 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2.998.600 մարդ, հուլիսի 1-ի դրությամբ՝ 2.995.100 մարդ: Այսպիսով, 1 տարում ՀՀ բնակչությունը նվազել է 12100-ով կամ 0.4%-ով, կես տարում՝ 8600-ով կամ 0.28%-ով: 2015 թվականին ՀՀ մշտական բնակչությունը նվազել էր 12.000-ով կամ 0.4%-ով: Ընդ որում, Երևանի բնակչությունը շարունակում է աճել. 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 1.075.900 մարդ՝ 2016-ի հունվարի 1-ի 1.073.700 համեմատ: Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը 2017-ի մայիսին ասել էր, որՏարեկան միջինը մոտ 30.000 մարդ արտագաղթում է Հայաստանից: Կարդացեք նաև՝ Նախագահ. ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հարցում փոխզիջմանը, այլ ոչ թե միակողմանի զիջումների Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |