Բելառուսն Ադրբեջանին խոտանված «Բուկ»-եր է վաճառել![]() 18 մայիսի 2017 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը 2013-ին խոտանված «Բուկ-Մ1» ԶՀՀ-ներ է վաճառել Ադրբեջանին: Սկանդալային պատմությունը սկսվել է 2009-ին, երբ Մինսկ այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկվեց արդիականացնել «Բուկ-Մ1» և «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ները, գրում է Belaruspartisan-ը: Համալիրներն արդիականացվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ: ԶՀՀ-ների ռուսական արտադրության ՌԼԿ-ները որոշվել էր փոխարինել «Ուկրօբորոնպրոմի» մաս կազմող «Իսկրա» գիտա-արտադրական ձեռնարկության մշակած կայաններով: Բելառուսի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի իրականացման մասին հայտնի դարձավ 2013-ի ամռանը, երբ առաջին «Բուկ» ԶՀՀ-ն ցուցադրվեց Բաքվում կայացած զորահանդեսում: Այն ժամանակ, ոչ պաշտոնապես հայտարարվեց Ադրբեջանին այդպիսի 2 համալիր փոխանցելու մասին: Ըստ պարբերականի, իրականում ադյպիսիք 4-ն էին, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալ բռնկվեց: Համալիրների ՌԼԿ-ների շահագործման ընթացքում ի հայտ են եկել զանգվածային թերություններ: Ընդ որում թերություններն այնքան շատ են եղել, որ բելառուս պատվիրատուն ռեկլամացիա է ներկայացրել ուկրաինացիներին: Պարզ ասած՝ ՌԼԿ-ներն արտադրվել են խոտանով: Իսկ երբ «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ները հասել են ադրբեջանցի սպառողին, համալիրները ՌԼԿ-ների հետ կապված խնդիրների պատճառով չէին կարող մարտունակ համարվել: Առանց ՌԼԿ-ների ԶՀՀ-ները, պատկերավոր ասած, կույր են: Ուկրաինացիները բազմիցս են ստիպված եղել Բաքու մեկնել՝ վերացնելու համար խոտանը: Խոտանի մասով հարուցված քրգործի նյութերում թերությունների վերացման աշխատանքների ցանկը մի քանի էջ է զբաղեցնում: Եթե ուկրաինական դատարանը հաստատի, որ Ադրբեջան առաքվող «Բուկերի» համար հատկացված գումարները յուրացվել են կաշառակերների կողմից, պարզ կդառնա, որ բելառուսական կողմը 3,5 մլն դոլար ավելի է վճարել պահանջվածից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |