Հանկարծամահ է եղել Քրիս Քորնելը՝ «Խոստումի » սաունդթրեքի հեղինակը18 մայիսի 2017 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի լույս 18-ի գիշերը մահացել է ամերիկացի հայտնի վոկալիստ, այլընտրանքային և հարդ ռոքի աստղ, Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը: Երաժշտի ներկայացուցիչ Բրայան Բամբերին հայտարարել է, որ նրա մահը միանգամայն անսպասելի էր: Ըստ Բամբերիի, Քորնելը վախճանվել է Դեթրոյթում, որտեղ Soundgarden խումբը մայիսի 17-ին համերգ է տվել: Երաժշտի մահվան պատճառները հայտնի չեն: Նշվում է, որ հարազատները ցնցված են և խնդրում են ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ իրենց անձնական կյանքին միջամտելուց: Ապրիլին Քորնելը ներկա է եղել «Խոստումի» պրեմիերային Վատիկանում: Քորնելը Audioslave խմբի վոկալիստն էր: Խումբը 3 ալբոմ է թողարկել Քորնելի հետ: 2007-ին Քորնելը հայտարարեց, որ հեռանում է խմբից և մենակատարի կարիերա սկսում: 2010-ին հայտարարվեց Soundgarden խմբի վերամիավորման մասին: Soundgarden-ը ստեղծվել էր 1990-ին և Գրեմմիի էր արժանացել Ultramega OK ալբոմի համար Best Metal Performance անվանակարգում: 2017-ին խումբը հայտարարեց Հյուսիսային Ամերիկայով շրջագայության մասին: Մայիսի 19-ին Կոլամբուսում կայանալիք համերգի բոլոր տոմսերը վաճառված էին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |